Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի ստվար զանգվածի համար Հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է՝ 29 000 ք/կմ-ով, Արարատը հայկական խորհրդանիշ չէ, Արցախն էլ Ադրբեջան է ու վերջ:
Այդ նույն ստվար զանգվածը, որն աչքի է ընկնում զռռացող անգրագիտությամբ ու անբարոյականությամբ, համացանցում փնտրում ու գտնում է նյութ, որտեղ գրված է ՈՒրարտու, որպեսզի նյութի հեղինակին դավաճան ու անգրագետ պիտակավորի՝ իր չեղած խելքով պնդելով, թե ՈՒրարտու չի եղել, Վանի թագավորություն է եղել:
Իսկ որտեղ էլ հանդիպում է Վանի թագավորությանը, եզի համառությամբ պնդում է, որ Վանի թագավորություն չի եղել, Արարատի թագավորություն է եղել: Սա է նիկոլական զանգվածի բարոյականության մակարդակն ու կրթվածության նշաձողը…
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ